Իրանում ցուցարարներին սպանելու համար 3500 դոլար են վճարել. հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։
Նրա խոսքով, ունեն ճշգրիտ տեղեկություններ, որ Միացյալ Նահանգները, Իսրայելը և նրանց որոշ դաշնակից երկրներ ստեղծել են կենտրոն՝ անջատողականների և ահաբեկիչների հետ բանակցություններ վարելու, նրանց ապագա գործողությունները պլանավորելու համար։
Ըստ նախարարի՝ մարդկանց սպանելու համար ահաբեկիչներին վճարել են մոտ 3500 դոլար, ավտոմեքենաներ այրելու համար՝ մոտ 1500 դոլար, իսկ ոստիկանական բաժանմունքներ այրելու համար՝ մոտ 500 դոլար։
«Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ տարածաշրջանի մեկ երկրում անցկացվել են համատեղ նիստեր՝ Իրանում անկարգություններ կազմակերպելու նպատակով, որտեղ ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների հետախուզական ծառայությունները ներկայացրել են իրենց հատուկ ծրագրերը՝ բյուջեն մեծացնելու համար»,- ասել է նա։