Միջազգային

Ֆրանսիական ստորաբաժանումներն արդեն Գրենլանդիայում են. Մակրոն

Ֆրանսիական ստորաբաժանումներն արդեն Գրենլանդիայում են. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ֆրանսիական առաջին զինվորական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Գրենլանդիա՝ մասնակցելու դանիական «Arctic Endurance» գործողության շրջանակում իրականացվող զորավարժություններին։ Ելույթ ունենալով համաշխարհային խաղաղությանը սպառնացող վտանգների մասին՝ Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան և Եվրոպան պետք է շարունակեն ներկայություն ապահովել այնտեղ, որտեղ իրենց շահերը վտանգված են։

Նա շեշտել է եվրոպական երկրների «հատուկ պատասխանատվությունը» Դանիայի թագավորությանը պատկանող այս տարածքի անվտանգության հարցում և հաստատել, որ առաջիկա օրերին ֆրանսիական ներկայությունը կուժեղացվի լրացուցիչ ցամաքային, օդային և ծովային միջոցներով՝ ինքնիշխան պետության կողքին կանգնելու և նրա տարածքը պաշտպանելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական