ԱՄՆ-ն սառեցնում է վիզաների տրամադրման բոլոր գործընթացները 75 երկրի համար, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ Պետդեպարտամենտը դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացն այդ երկրների համար՝ փորձելով կանխել այն դիմորդների թիվը, որոնք կարող են հանրային բեռ դառնալ։ Այդ երկրների թվում են Սոմալին, Ռուսաստանը, Աֆղանստանը, Բրազիլիան, Իրանը, Իրաքը, Եգիպտոսը, Նիգերիան, Թաիլանդը, Եմենը, Ադրբեջանը և այլն։
Սահմանափակումներն ուժի մեջ մտնեն հունվարի 21-ից և կշարունակվեն անորոշ ժամկետով, մինչև գերատեսչությունը վերանայի ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը։
Ներգաղթային վիզաների կատեգորիան նախատեսված է մշտական բնակության համար։ Սա նշանակում է, որ հյուպատոսությունները կշարունակեն առանց ընդհատումների ձևակերպել զբոսաշրջային և ուսումնական վիզաները։