Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արտակարգ դրություն է հայտարարել երկրի էներգետիկ ոլորտում։ Մայրաքաղաք Կիևում կստեղծվի 24-ժամյա համակարգող կենտրոն՝ իրավիճակին արագ արձագանքելու համար։
Իշխանությունները նաև նախատեսում են փոփոխել պարետային ժամը՝ կապված ցածր ջերմաստիճանի հետ։ Զելենսկին ընդգծել է ուկրաինացիներին առավելագույն աջակցության կետերին հասանելիություն ապահովելու և բիզնեսներին էներգետիկ ցանցում առկա իրավիճակին համապատասխան իրենց գործունեությունը պլանավորելու հնարավորությունը։
«Իհարկե, այնտեղ, որտեղ անվտանգության իրավիճակը թույլ է տալիս։ Կառավարությունը պետք է ներկայացնի համապատասխան առաջարկներ, որպեսզի մարդիկ կարողանան ցանկացած պահի ստանալ անհրաժեշտ աջակցություն, իսկ բիզնեսները կարողանան ավելի ռացիոնալ կերպով պլանավորել իրենց գործունեությունը»,- հավելել է նա։