Հեռախոսազրույց են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ըստ իրանական տեղեկատվության՝ զրույցի ընթացքում Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները։
Արաղչին նաև իր թուրք գործընկերոջ հետ կիսվել է երկրում «արտաքին միջամտության և անկարգությունների մանրամասներով»՝ ներկայացրել վերջին օրերի իրադարձությունները։