Politico գրում է, որ այս նախաձեռնությունը ծագել է Էմանուել Մակրոնի և Ջորջա Մելոնիի՝ վերջերս Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները վերսկսելու կոչերից հետո: Ֆրանսիան և Իտալիան պաշտպանել են նոր պաշտոնի ստեղծումը և արդեն իսկ ապահովել են Եվրահանձնաժողովի աջակցությունը․ հաղորդում է Politico-ն:
Հրապարակման համաձայն՝ Բրյուսելը նաև մտահոգված է, որ ԱՄՆ-ն կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ առանց Եվրոպայի աջակցության: Նշանակված պաշտոնյային կհանձնարարվի «ներկայացնել եվրոպական շահերը Ուկրաինայի հարցում» տարբեր բանակցությունների ընթացքում:
Հրատարակությունը նշում է, որ ԵՄ-ում դեռևս կան էական տարաձայնություններ նոր պաշտոնի մանրամասների և դրա մանդատի վերաբերյալ: Հրատարակությունը գրում է, որ բանակցողի թեկնածուներից մեկը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն է: