Միջազգային

Գրենլանդիան ԱՄՆ-ի համար կարժենա մինչև 700 մլրդ դոլար

Գրենլանդիան ԱՄՆ-ի համար կարժենա մինչև 700 մլրդ դոլար

NBC News-ի փոխանցմամբ՝ Գրենլանդիայի գնումը կարող է ԱՄՆ-ի համար արժենալ մինչև 700 միլիարդ դոլար, եթե Թրամփը որոշի իրականացնել իր գաղափարը։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ այս գնահատականը պատրաստվել է փորձագետների և նախկին ամերիկացի պաշտոնյաների կողմից՝ հնարավոր սցենարի պլանավորման շրջանակներում։

NBC-ի աղբյուրները պնդում են, որ Ռուբիոյին հանձնարարվել է առաջիկա շաբաթներին պատրաստել տարածքի գնման առաջարկը. Սպիտակ տունը դա անվանում է «բարձր առաջնահերթություն»։

Հեռուստաալիքը նշում է, որ քննարկվում են նաև այլընտրանքային տարբերակներ։ Օրինակ, ազատ ասոցացման համաձայնագիր՝ ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմամբ, որն ավելի էժան կլինի, քան ուղղակի գնումը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական