ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կրկին ծրագրում են այցելել Մոսկվա, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Ուիթքոֆֆի և Քուշների այցը Մոսկվա նախատեսված է հունվարի վերջին, սակայն ամսաթվերը կարող են հետաձգվել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով։
Հիշեցնենք, որ Ուիթքոֆֆը և Քուշները վերջին անգամ Մոսկվա են այցելել դեկտեմբերի սկզբին և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պաշտոնապես կողմերը չեն բացահայտել բանակցությունների մանրամասները։