Թուրքական պետական Anadolu գործակալությունը գրում է, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանին գտնվող «Ալիջան» սահմանային անցակետում կատարված աշխատանքների 90 տոկոսն արդեն ավարտվել է:
Հաղորդվում է, որ Ալիջան սահմանային անցակետում կառուցվում են շենքեր մաքսային և այլ ընթացակարգերի համար, միաժամանակ իրականացվում են գովազդային վահանակների տեղադրման աշխատանքներ՝ Հայաստանից Թուրքիա ժամանողներին խրախուսելու համար ուսումնասիրել Իգդիրը և շրջակա շրջանը։