Միջազգային

Ուկրաինայի նախկին վարչապետը մեղադրվում է կաշառքի մեջ

Ուկրաինայի նախկին վարչապետը մեղադրվում է կաշառքի մեջ

Ուկրաինայի հակակոռուպցիոն ուժերը ամբողջ գիշեր խուզարկել են նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակը։ 

Նա մեղադրվում է խորհրդարանի պատգանավորներին տևական ժամանակ կաշառելու մեջ։

Ուկրաինական կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները հայտարարել են, որ խորհրդարանական խմբակցություններից մեկի ղեկավարը մի քանի պատգամավորների, որոնք պատկանել են այդ անձի կողմից չգլխավորվող խմբակցությանը, որոշակի օրինագծերին «կողմ» կամ «դեմ» քվեարկելու դիմաց կաշառք է տրամադրել։

Տիմոշենկոն հաստատել է իր գրասնեյակում խուզարկության մասին լուրերը և մեղադրել նրանց քաղաքական սադրանքի մասին։ 

Սրան ի պատասխան՝ երկրի հակակոռուպցիոն մարմինները հրապարակել են Տիմոշենկոյի գործով գաղտնալսված հեռախոսազրույցները։ Ձայնագրություններում խմբակցության ղեկավարը, իբր, հրահանգներ տալիս, թե ինչպես պետք է քվեարկել Ռադայում։

Խուզարկությունների տեսանյութում նաև երևում է, որ հետաքննիչները ԱՄՆ դոլլարի կապոցներ են հանում նրա աշխատասենյակից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական