ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքի ցույցերը և հիշել իրենց նկատմամբ բռնություն գործադրողների անունները՝ խոստանալով, որ օգնությունը մոտ է։
Այս հայտարարությունը հնչել է Իրանի հոգևոր իշխանության կողմից տարիների ընթացքում ամենամեծ ցույցերի ճնշման ֆոնին։
«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել, օգնությունը մոտ է»,– գրել է Թրամփը Truth Social հարթակում՝ առանց մանրամասնելու, թե ինչ օգնություն է նկատի ունենում։
Նա հավելել է, որ չեղարկել է իրանական պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև «ցուցարարների անիմաստ սպանությունները» դադարեն։ Հետագա ելույթում նա կոչ է արել իրանցիներին «հիշել սպանողների և չարաշահողների անունները... քանի որ նրանք շատ մեծ գին կվճարեն»։
Իրանի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է մոտ 2000 մարդ։ ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ հաստատված 2003 զոհերից 1850-ը ցուցարարներ են։ Կազմակերպությունը նշել է նաև, որ ձերբակալվել է 16 784 մարդ։
Լրագրողների հետ զրույցում էլ Թրամփը նշել է. «Իրանը նախորդ անգամ էլ էր ասում, որ կդիմադրի։ Ես պայթեցրի նրանց։ Լավ կլինի՝ այս անգամ ճիշտ պահվածք ցուցաբերեն»։