Միջազգային

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է շուրջ 2000 մարդ. Reuters

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է շուրջ 2000 մարդ. Reuters

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է մոտ 2000 մարդ, այսօր հայտարարել է իրանցի պաշտոնյան Reuters-ի հետ զրույցում։ Սա առաջին դեպքն է, երբ իշխանությունները խոստովանում են երկշաբաթյա համազգային անկարգությունների ինտենսիվ ճնշման հետևանքով զոհերի բարձր թիվը։

Իրանցի պաշտոնյան ասել է, որ այս թվի մեջ են մտնում նաև երկրի անվտանգության աշխատակիցները։ Նա մեղադրել է ահաբեկիչներին, ովքեր կանգնած են այս ցույցերի հետևում։ Պաշտոնյան չի մանրամասնել, թե ովքեր են սպանվել։

Ծանր տնտեսական պայմաններով պայմանավորված անկարգությունները Իրանի իշխանությունների համար ամենամեծ ներքին մարտահրավերն են եղել վերջին առնվազն երեք տարվա ընթացքում։

Իրանի հոգևոր իշխանություններն անկարգություններ հրահրելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական