ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և իշխանությունների գործողություններին։
«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել՝ ստանձնեք ձեր հաստատությունների վրա վերահսկողություն։ Պահեք մարդասպանների և դահիճների անունները։ Նրանք ծանր գին կվճարեն։
Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն։ Օգնությունը ճանապարհին է»,- գրել է Թրամփը։