Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամիան Նեթանյահուին անվանել է «իրանցի ժողովրդի գլխավոր մարդասպաններ»
«Մենք հայտարարում ենք Իրանի ժողովրդի գլխավոր մարդասպանների անունները՝ Թրամփ, Նեթանյահու»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել՝ անդրադառնալով Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և իշխանությունների գործողություններին։ Նա չեղարկել էր իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները։