Միջազգային

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ կողմերը քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգային իրավիճակը։

Նախարարները գոհունակություն են հայտնել «երկու եղբայրական երկրների միջև համագործակցության մակարդակից»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական