Միջազգային

ԱՄՆ-ի և Դանիայի բարձրաստիճան ներկայացուցիչները կքննարկեն Գրենլանդիայի ճակատագիրը

ԱՄՆ-ի և Դանիայի բարձրաստիճան ներկայացուցիչները կքննարկեն Գրենլանդիայի ճակատագիրը

Վաղը Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը և Գրենլանդիայի արտաքին քաղաքականության նախարար Վիվիան Մոտցֆելդտը կհանդիպեն ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Բանակցությունները տեղի կունենան Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ պահանջների շուրջ սրվող վեճի ֆոնին։

Մի քանի օր անց ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը՝ և՛ հանրապետականներ, և՛ դեմոկրատներ, կժամանեն Կոպենհագեն։ 

Սպասվում են հանդիպումներ դանիական կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Գրենլանդիան Դանիայի կիսաինքնավար տարածք է, որը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցն է։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական