Միջազգային

Վաշինգտոնից Իրանին հարվածելու սպառնալիքներն անընդունելի են

Վաշինգտոնից Իրանին հարվածելու սպառնալիքներն անընդունելի են

ՌԴ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։

Զախարովան ընդգծել է, որ Վաշինգտոնից Իրանին նոր ռազմական հարվածներ հասցնելու սպառնալիքներն անընդունելի են, իսկ Ռուսաստանը հակառակվում է ցանկացած վնասակար արտաքին միջամտությանը երկրի ներքին գործերին։

Նա նաև նշել է, որ Իրանի ներքին իրավիճակի դինամիկան և արհեստականորեն բռնկված բողոքի ակցիաների անկումը թույլ են տալիս ակնկալել իրավիճակի կայունացում։

Զախարովան Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տվել պահպանել խելամիտ զգուշություն՝ շեշտելով, որ արտասահմանյան ուժերը փորձում են քանդել Իրան պետությունը՝ կիրառելով «գունավոր հեղափոխությունների» մեթոդներ։

Մարիա Զախարովան նաև ընդգծել է, որ ՌԴ-ն չի ընդունում Իրանի առևտրային գործընկերների նկատմամբ շանտաժային փորձերը և որ ռուսաստանյան արտասահմանյան ներկայացուցչություններն Իրանում աշխատում են բնականոն ռեժիմով և մշտապես կապի մեջ են հայրենակիցների հետ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական