Միջազգային

Պեկինը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի վերջին սակագնային սպառնալիքը

Պեկինը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի վերջին սակագնային սպառնալիքը

Չինաստանը քննադատել է Թրամփի վարչակազմի մոտեցումը Իրանի նկատմամբ՝ զգուշացնելով միակողմանի ճնշման դեմ, քանի որ լարվածությունը շարունակում է աճել ամբողջ երկրում բողոքի ցույցերի ընթացքում։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Պեկինը «կտրականապես դեմ է ցանկացած անօրինական միակողմանի պատժամիջոցների և իր սահմնաններից դուրս իրավական կարգեր պարտադրելուն և կձեռնարկի «բոլոր անհրաժեշտ միջոցները» իր շահերը պաշտպանելու համար։

«Չինաստանի դիրքորոշումը սակագների անխտիր կիրառման դեմ հետևողական և հստակ է։ Սակագնային և առևտրային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ պարտադրանքն ու ճնշումը չեն կարող լուծել խնդիրները», - ասել է դեսպանատան խոսնակը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական