Միջազգային

Իրանը Ռուսաստանին վաճառել է մոտ 3 միլիարդ դոլարի բալիստիկ և զենիթային հրթիռներ

Իրանը Ռուսաստանին վաճառել է մոտ 3 միլիարդ դոլարի բալիստիկ և զենիթային հրթիռներ

Իրանը Ռուսաստանին վաճառել է մոտ 2.7 միլիարդ դոլարի բալիստիկ և զենիթային հրթիռներ։ Զենքի պայմանագրերը կնքվել են 2021 թվականի հոկտեմբերին՝ ռուսական բանակի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից մի քանի ամիս առաջ, գրում է Bloomberg-ը: 

Գնումները ներառել են հարյուրավոր Fath-360 կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, մոտ 500 այլ կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ և մոտ 200 «երկիր-երկինք» դասի հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար։

Թեհրանը նաև Ռուսաստանին մատակարարել է միլիոնավոր փամփուշտներ և հրետանային արկեր։ Իրանի իշխանությունները նաև փոխանցել են Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և դրանց արտադրության տեխնոլոգիա, ինչը թույլ է տվել Ռուսաստանին երկրում արտադրել «Գերան-2» անվամբ անօդաչու թռչող սարքեր։ 

Անօդաչու թռչող սարքերի համար պայմանագիրը, որը կնքվել է 2023 թվականի սկզբին, արժեցել է 1.75 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը 2021 թվականի վերջից ի վեր իրանական զենքի վրա ծախսել է ավելի քան 4 միլիարդ դոլար և մոտ ապագայում սպասում է լրացուցիչ մատակարարումների, նշել է Bloomberg-ի աղբյուրը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական