Միջազգային

Թրամփը դիտարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը. Axios

Թրամփը դիտարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է ռազմական հարվածներ հասցնել իրանական վարչակարգին՝ որպես պատիժ ցուցարարների նկատմամբ իրականացված արյունալի բռնությունների համար։ 

Axios-ը գրում է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների փոխանցմամբ՝ նախագահը դեռևս վերջնական որոշում չի կայացրել և այժմ ուսումնասիրում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, այդ թվում՝ Թեհրանի կողմից ներկայացված բանակցային առաջարկները։ 

Ռազմական սպառնալիքներին զուգահեռ՝ Թրամփն արդեն իսկ հայտարարել է տնտեսական նոր և խիստ պատժամիջոցների մասին։ Truth Social սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նա նշել է, որ ցանկացած երկիր, որը բիզնես հարաբերություններ կունենա Իրանի հետ, ստիպված կլինի 25 տոկոս մաքսատուրք վճարել ԱՄՆ-ի հետ իրականացվող բոլոր առևտրային գործարքների համար։ 

Այս որոշումը նպատակ ունի առավելագույնի հասցնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա։ Նախագահն իր ազգային անվտանգության թիմի, այդ թվում՝ փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ երեքշաբթի կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկի գործողությունների հետագա քայլերը, որոնք տատանվում են դիվանագիտական միջամտությունից մինչև կոշտ ռազմական հարվածներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական