Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվելու է 5 տարվա ազատազրկման։ Նա ընդունել է մեղքը, ստորագրելով համապատասխան համաձայնագիր. հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։
Բացի ազատազրկումից, Ղարիբաշվիլին տուգանվել է 1 միլիոն լարիով (մոտ 370 հազար ԱՄՆ դոլար) և պարտավոր է պետությանը վերադարձնել հանցավոր գործունեության արդյունքում ստացած գումարները, ինչպես նաև իր տան խուզարկության ժամանակ առգրավված միջոցները։