Պեկինը դեմ է Արկտիկայում իր շահերը առաջ մղելու համար ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին կամ Չինաստանին որպես առիթ օգտագործելուն. հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհանն Վադեֆուլը Իսլանդիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել էր ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ «հակազդել» Ռուսաստանի և Չինաստանի «սպառնալիքներին» Արկտիկայում։
«Առաջին հերթին, Արկտիկան վերաբերում է միջազգային հանրության ընդհանուր շահերին, և Չինաստանի գործունեությունը Արկտիկայում նպաստում է խաղաղության, կայունության և տարածաշրջանի կայուն զարգացմանը, ինչպես նաև համապատասխանում է միջազգային իրավունքին»,– ասել է Մաո Նինը՝ պատասխանելով РИА Новости-ի խնդրանքին՝ մեկնաբանելու Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը։
Նա ընդգծել է, որ դեմ են, որ Միացյալ Նահանգները Չինաստանին կամ Ռուսաստանին օգտագործի որպես առիթ՝ «իր շահերն առաջ մղելու համար»։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լեվիտը հայտարարել էր, որ Գրենլանդիայի հնարավոր միացումը ԱՄՆ-ին անհրաժեշտ է Վաշինգտոնին՝ Արկտիկայում Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար։