Միջազգային

Մենք մենակ չենք. Իրանի վերջին շահի որդին ապստամբության կոչ է արել

Մենք մենակ չենք. Իրանի վերջին շահի որդին ապստամբության կոչ է արել

Իրանի վերջին շահ Մուհամմադ Ռեզա Փեհլևիի ավագ որդի Ռեզա Փեհլևին կիրակի օրը դիմել է իրանական ժողովրդին՝ հայտարարելով, որ վերջին օրերին ժողովուրդը «թափահարել է անօրինական Իսլամական Հանրապետության հիմքերը»։

Նա պնդել է, որ հենվելով «միլիոնավոր մարդկանց կոչերին» և ժողովրդի կողմից ստացված «լեգիտիմությանը և աջակցությանը», հայտարարում է «ազգային ապստամբության» նոր փուլի մասին՝ Իսլամական Հանրապետության տապալման և «հայրենի Իրանի վերադարձի» նպատակով։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ հատկապես վերջին չորս օրերին, դուք՝ ձեր հզոր, համազգային ցույցերով թափահարել եք անօրինական Իսլամական Հանրապետության հիմքերը։

Այժմ, հենվելով ձեր հսկայական արձագանքին վերջին կոչերին և ձեր կողմից ինձ տրված հանրային մանդատին, հայտարարում եմ ազգային ապստամբության նոր փուլի մեկնարկը՝ իսլամական հանրապետության տապալման և մեր սիրելի Իրանի վերադարձի նպատակով։

1. Իրանի ներսում  

Բացի քաղաքների կենտրոնական փողոցների գրավումից և պահպանումից՝ օրինական թիրախներ են համարվում ռեժիմի կեղծ պրոպագանդայի և կապի անջատման համար պատասխանատու բոլոր հաստատություններն ու կառույցները։  

Պետական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաև զինված և անվտանգության ուժերի անդամները ընտրություն ունեն՝ կանգնել ժողովրդի կողքին և դառնալ ազգի դաշնակիցներ, թե ընտրել ժողովրդի սպանողների հետ համախոհություն՝ և կրել ազգի հավերժական ամոթն ու դատապարտումը։

2. Իրանի սահմաններից դուրս  

Բոլոր իրանական դեսպանատները և հյուպատոսությունները պատկանում են իրանական ժողովրդին։ Եկել է ժամանակը, որ դրանք զարդարվեն Իրանի ազգային դրոշով՝ Իսլամական Հանրապետության ամոթալի դրոշի փոխարեն։

«Մենք գտնվում ենք մեր սիրելի Իրանը Իսլամական Հանրապետությունից հետ վերցնելու շեմին։  

Խամենեին և նրա ռեժիմը ձեր ձեռքով արդեն մի քանի ծանր հարվածներ են ստացել, և մենք չպետք է նրանց տրամադրենք ոչ մի վայրկյան վերականգնվելու համար։  

Ռեժիմը բախվել է ճնշող ուժերի ծանր պակասի. ժողովրդի դեմ կրակոցների աճը ուժի նշան չէ, այլ վախի՝ փլուզման և արագ անկման վախի։

Մենք չենք թույլ տա, որ այդ հանցագործները թափեն մեր երիտասարդների արյունը։  

Մենք նրանց այդ հնարավորությունը չենք տա։ Մենք հետ չենք քաշվելու։ Իրանի ազատությունը մոտ է։ Իրանի անմահ որդիների և դուստրերի թափած արյունը մեր ուղին է լուսավորում դեպի հաղթանակ։ Մենք մենակ չենք։  

Միջազգային աջակցությունը շուտով կժամանի։  

Սպասեք իմ հաջորդ ուղերձներին։  

Շատ շուտով մենք մեր սիրելի Իրանը կվերադարձնենք Իսլամական Հանրապետությունից, և ազատության ու հաղթանակի տոնախմբությունները կլցնեն մեր երկրի յուրաքանչյուր անկյունը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական