Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2025թ․ հիմնական արդյունքները ռազմարդյունաբերական, տիեզերական և այլ ոլորտներում։
Հիմնական հայտարարությունները.
- «Անգարա-Ա5» հրթիռը Պլեսեցկի տիեզերակայանից հաջողությամբ երկրագնդային ստացիոնար ուղեծիր է դուրս բերվել ՌԴ ՊՆ-ի արբանյակը։ Այսուհետ նման արձակումները հնարավոր են դարձել առանց Բայկոնուրի օգտագործման։
- 2025 թվականին Ռուսաստանի ուղեծրային խմբավորումն ավելացել է՝ 288-ից հասնելով 300 արբանյակի։
- Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները ամբողջությամբ կատարել են պետական պաշտպանական պատվերի առաջադրանքները։
- 2025 թվականին հատուկ ռազմական գործողության գոտում ավելի քան 1000 նոր և արդիականացված ռազմական տեխնիկայի նմուշ է փորձարկվել։
- Պաշտպանական ձեռնարկություններում քաղաքացիական արտադրանքի մասնաբաժինը 2025թ․ վերջին գերազանցել է 30%-ը։
- «Ռոսկոսմոսը» 2025թ․ իրականացրել է 17 հրթիռակրի արձակում։