Դանիայի և Գրենլանդիայի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. հայտնում են դանիական լրատվամիջոցները։
Հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի օրը։
Հանդիպման մանրամասները դեռ պաշտոնապես չեն հաստատվել։ Այն տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի գրավելու սպառնալիքների ֆոնին։