Associated Press-ի փոխանցմամբ՝ Իրանում բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր զոհերի թիվը հասել է 116-ի։
Գործակալության տվյալներով՝ Իրանում ինտերնետի և հեռախոսային կապի անջատումները դժվարացրել են իրավիճակի գնահատումը արտասահմանից: Այնուամենայնիվ, ամերիկյան «Human Rights Activists News Agency» (HRANA) իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է առնվազն 116-ի:
Հայտնի է նաև 2600 ձերբակալվածների մասին:
Միևնույն ժամանակ, ըստ լրատվամիջոցի՝ իշխանությունները թաքցնում են ցուցարարների զոհերի թվի մասին տեղեկատվությունը: Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդում է միայն անվտանգության աշխատակիցների զոհերի մասին և չի հիշատակում ցուցարարների զոհերի մասին: