Միջազգային

Իրանը ցանկանում է բանակցել. Թրամփ

Իրանը ցանկանում է բանակցել.  Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանն առաջարկել է բանակցություններ սկսել այն բանից հետո, երբ ինքը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին։

Թրամփի խոսքով, ինքը սպառնալիքը հնչեցրել է Իրանում բողոքի ցույցերի մասնակիցների դեմ արյունալի ճնշումների ֆոնին. բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է առնվազն 544-ի։

Associated press-ը գրում է, որ Թրամփը և ազգային անվտանգության հարցերով զբաղվող նրա թիմը քննարկել են Իրանի դեմ հնարավոր պատասխան գործողությունների մի շարք տարբերակներ, այդ թվում՝ կիբերհարձակումներ և ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից ուղղակի հարվածներ։

Մինչ այդ, Թրամփը հայտնել է. «Զինվորականները քննարկում են այս հարցը, և մենք դիտարկում ենք մի քանի շատ արդյունավետ տարբերակներ»։

Իրանի կողմից հնարավոր պատասխան գործողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա ավելացրել է. «Եթե նրանք դա անեն, մենք կհարվածենք նրանց այնպիսի մասշտաբով, ինչպես նրանք երբևէ չեն ստացել»։

Թրամփը նշել է, որ իր վարչակազմը բանակցություններ է վարում Թեհրանի հետ հանդիպում կազմակերպելու շուրջ, սակայն զգուշացրել է, որ գուցե ստիպված լինի գործել առաջինը, քանի որ Իրանում զոհերի թիվը շարունակում է աճել, իսկ կառավարությունը շարունակում է ձերբակալել բողոքի մասնակիցներին։

«Իրանի ղեկավարները երեկ զանգահարել են՝ բանակցելու համար: Նրանք ցանկանում են բանակցել»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական