Միջազգային

Կուբան այլևս նավթ և փող չի ստանա Վենեսուելայից․ Թրամփ

Կուբան այլևս նավթ և փող չի ստանա Վենեսուելայից․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել՝ նշելով, որ Կուբան այլևս նավթ և փող չի ստանա Վենեսուելայից։

«Կուբան տարիներ շարունակ ապրել է Վենեսուելայից ստացվող հսկայական քանակությամբ նավթի և փողի հաշվին։ Դրա դիմաց Կուբան «անվտանգության ծառայություններ» է մատուցել վերջին երկու վենեսուելացի բռնապետերին, բայց այլևս երբեք։

Կուբացիների մեծ մասը զոհվել է ԱՄՆ-ի վերջին հարձակման ժամանակ, և Վենեսուելան այլևս պաշտպանության կարիք չունի այն հանցագործներից և շորթողներից, ովքեր այդքան տարիներ պատանդ են պահել երկիրը։ Վենեսուելան այժմ ունի ԱՄՆ-ն՝ աշխարհի ամենահզոր բանակը, որը պաշտպանում է այն։ Կուբա այլևս նավթ և փող չի գնա։ Ես խստորեն կոչ եմ անում նրանց գործարք կնքել, քանի շատ ուշ չէ», - ընդգծել է Թրամփը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական