Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել է երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին․
«Նրանք արտասահմանից ահաբեկիչների են բերել երկիր։ Նրանք մզկիթներ են այրել։ Նրանք մարդկանց են այրել, ոմանց գլխատել են։
Այս մարդիկ այս երկրում տեղ չունեն։ Եթե որևէ մեկը տեղ ունի այս երկրում, թող բողոքի ցույց անի, և մենք կլսենք նրանց բողոքը, կլսենք այն և կլուծենք խնդիրը։ Ամերիկան և Իսրայելը նստած են այնտեղ և ասում են նրանց. «Մենք այստեղ ենք, դուք գնացեք և ոչնչացրեք, և մենք կգանք ձեր հետևից»։
Իրանի նախագահը նշել է, որ բողոքի ցույցերն ընդունելի են, բռնությունը՝ ոչ։
Նա պնդել է, որ ահաբեկիչները երկիր են բերվել բողոքի ցույցերի քողի տակ, այրել են մզկիթներ, սպանել մարդկանց և քաոս սերմանել։
Փեզեշքիանը կոչ է արել քաղաքացիներին կազմակերպվել տեղում՝ անկարգությունները կանխելու համար, իսկ երիտասարդներին՝ դիմադրել մանիպուլյացիաներին: Նա նաև մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին արմատականներին հրահրելու և արտաքինից մանիպուլյացիայի ենթարկելու մեջ։