Թայլանդում՝ Փհուկետի ափերի մոտ զբոսաշրջիկների տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի և խորտակվել։
Բախման հետևանքով մահացել է մեկ ռուս զբոսաշրջուհի: Այս մասին հաղորդում է տեղական Thairath թերթը:
18-ամյա աղջկան հիվանդանոցում փրկելու ջանքերը անհաջող են եղել: Ընդհանուր առմամբ 12 մարդ վիրավորվել է, որոնցից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Նավի վրա եղել են 52 զբոսաշրջիկներ և անձնակազմի երեք անդամներ: Բախման պատճառը քննության փուլում է։