Միջազգային

Ձյան ռեկորդային տեղումներ՝ Մոսկվայում

Ձյան ռեկորդային տեղումներ՝ Մոսկվայում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․

Համաձայն Ռոսհիդրոմետի տվյալների հունվարի 9-ի ռեկորդային ձյան տեղումները մտել են Մոսկվայի պատմության ամենահզոր հնգյակի մեջ։ 

Հունվարի 9-ին Մոսկվայում Միջերկրածովյան ցիկլոնի ազդեցությամբ դիտվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաուժեղ ձյան տեղումներից մեկը։

ԺՏՆՑ օդերևութաբանական կայանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է 21,4 մմ տեղում, ինչը կազմում է ամսական նորմայի շուրջ 40 %-ը և դարձել է տվյալ ամսաթվի համար նոր ռեկորդ։
Այդ ձյան տեղումը ընդգրկվել է 146 տարվա դիտարկումների ընթացքում ամենաինտենսիվ հնգյակի մեջ և դարձել երրորդը 21-րդ դարում ըստ ուժգնության։ Ձյան ծածկի բարձրությունը Մոսկվայում հասել է 30–38 սմ, իսկ Մոսկվայի մարզում՝ մինչև 51 սմ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական