ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյան՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։
Ըստ պարբերականի՝ իսրայելական 3 աղբյուրների՝ Նեթանյահուն և Ռուբիոն քննարկել են ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հարցը Իրանում։
Իսրայելը բարձր պատրաստվածության վիճակում է հայտնվել՝ Իրանում վերջին տարիների ընթացքում կառավարության դեմ ուղղված ամենամեծ բողոքի ցույցերի ֆոնին։