Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերին և խոստացել գործընկերություն, եթե այդ երկրում իշխանափոխություն տեղի ունենա։
Այսօր նա հայտարարել է, որ որ Իսրայելը ուշադիր հետևում է Իրանում տիրող իրավիճակին։
«Ազատության համար ցույցերը տարածվել են ամբողջ երկրում։ Իսրայելի ժողովուրդը և ամբողջ աշխարհը հիանում են Իրանի քաղաքացիների անհավանական հերոսությամբ։ Իսրայելը աջակցում է նրանց ազատության համար պայքարին և խստորեն դատապարտում է անմեղ քաղաքացիների կոտորածը։ Մենք բոլորս հույս ունենք, որ պարսիկ ժողովուրդը շուտով կազատվի բռնապետությունից, և երբ այդ օրը գա, Իսրայելն ու Իրանը կրկին կլինեն հավատարիմ գործընկերներ երկու ժողովուրդների համար բարգավաճման և խաղաղության ապագա կառուցելու գործում», - ասել է նա։