Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումները շարունակվում են, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ մեկնել է 18 վագոնանոց գնացք, որը բեռնված էր 979 տոննա AI-92 բենզինով։
Բեռը Հայաստան կհասցվի Վրաստանի տարածքով։
Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, Բիլաջարի կայարանից Հայաստան էր ուղարկվել 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք՝ ընդհանուր առմամբ 2698 տոննա (48 վագոնով)։
Դեկտեմբերի 18-ին առաքվել էր 1220 տոննա AI-95 վառելիք։