Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը պատրաստվում են վերսկսել զինված բախումները, քանի որ պաղեստինյան շարժումը հրաժարվում է զինաթափվել։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Նշվում է, որ «ՀԱՄԱՍ»-ի՝ զինաթափվելուց հրաժարվելը խոչընդոտում է ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Գազայի համար խաղաղության ծրագրի իրականացման առաջընթացը։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Իսրայելի զինված ուժերը մշակել են Գազայի՝ «ՀԱՄԱՍ»-ի կողմից վերահսկվող տարածքում նոր ցամաքային գործողության ծրագրեր։ «ՀԱՄԱՍ»-ը կենտրոնանում է պատերազմի ընթացքում կորցրած ռազմական կարողությունների վերականգնման վրա, այդ թվում՝ վնասված թունելային ենթակառուցվածքների մի մասի, հայտնել են արաբ և իսրայելցի պաշտոնյաները։
Խմբավորումը նաև ստացել է դրամական միջոցների նոր հոսք, որը նրան օգնել է կանոնավոր կերպով աշխատավարձ վճարել իր մարտիկներին, հայտնել են պաշտոնյաները։