Իրանի շահական դինաստիայի ժառանգորդ Ռեզա Փահլավին կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին ուժով զավթել երկրում իշխանությունը։
«Մեր նպատակը պարզապես փողոց դուրս գալը չէ. մեր նպատակն է պատրաստվել գրավել և պահել քաղաքների կենտրոնները», - ասել է նա շաբաթ օրը սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում։
Փահլավին նաև կոչ է արել իրանցիներին, մասնավորապես՝ տնտեսության հիմնական ոլորտների աշխատողներին, համընդհանուր գործադուլ անել։
Փահլավին, որը բնակվում է Միացյալ Նահանգներում և որի հայրը ստիպված է եղել լքել Իրանը 1979 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո, նաև հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ հայրենիք՝ այս կարևոր պահին իր հայրենակիցների կողքին լինելու համար։
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից։