Միջազգային

ԱՄՆ-ն կանգնած է Իրանի քաջարի ժողովրդի կողքին․ Ռուբիո

ԱՄՆ-ն կանգնած է Իրանի քաջարի ժողովրդի կողքին․ Ռուբիո

ԱՄՆ վարչակազմն Իրանի ժողովրդի կողքին է երկրում տնտեսական խնդիրների պատճառով առաջացած բողոքի ցույցերի օրերին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին գրել է X ընկերության սոցիալական ցանցի էջում։

«Միացյալ Նահանգներն Իրանի քաջարի ժողովրդի կողքին է»,- ասել է Ռուբիոն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։

«Ես Իրանի առաջնորդներին ասում եմ՝ ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև այդ դեպքում մենք ուժ կկիրառենք»,- սպառնացել էր Թրամփը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական