Քաղաքական

Շուտով կտեսնենք փոփոխված Իրան. Խզմալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շուտով կտեսնենք փոփոխված Իրան. Խզմալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արդեն մի քանի օր է՝ Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք վերածվել են բախումների. կան տասնյակ զոհեր։

Radar Armenia-ի զրուցակցի՝ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի գնահատմամբ, Իրանում տեղի ունեցողը տասնամյակների ընթացքում կուտակվածի հետևանք է։ Գրեթե ամեն 3-4 տարին մեկ այնտեղ ապստամբություններ են լինում։

«Ներկայիս իրավիճակի պատճառը աննախադեպ գնաճն է։ Այս անգամ ապստամբությունը սկսել են առևտրականները, որոնք 1979 թվականից հանդիսանում են կղերական ռեժիմի հիմքը»,-ասաց Խզմալյանը։ 

Խզմալյանի կարծիքով, Իրանում իրավիճակը ժամ առ ժամ փոխվում է՝ որոշ քաղաքներում արդեն իսկ իշխանությունը չի կարողանում կառավարել այն։ Նրա խոսքով, շուտով կտեսնենք փոփոխված Իրան։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական