Ռուսաստանի խնդրանքին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ազատ արձակել «Mariner» լցանավի անձնակազմից երկու ռուս քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան՝ հայտնելով երախտագիտություն այս քայլի համար։
«Մեր խնդրանքին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Թրամփը որոշել է ազատ արձակել «Mariner» լցանավի անձնակազմից երկու ռուս քաղաքացիների, որոնք նախկինում ձերբակալվել էին ամերիկյան կողմից Հյուսիսատլանտյան օվկիանոսում գործողության ժամանակ։ Մենք ողջունում ենք այս որոշումը և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ ղեկավարությանը»,- հայտարարել է Զախարովան։
Ըստ նրա Ռուսական կողմը սկսել է աշխատել ազատ արձակված ռուս քաղաքացիների հայրենիք արագ վերադարձի հետ կապված հարցերի շուրջ։