ՌԴ ԱԳՆ-ն կեղծ է անվանել Կիևում Կատարի դեսպանատանը ՌԴ ԶՈւ կողմից հարվածներ հասցնելու տեղեկությունները։
«Ուկրաինական աղբյուրները տարածում են տեղեկատվություն Կիևում Կատարի դեսպանատանը հունվարի 9-ին հասցված հարվածի հետևանքով վնասի մասին։ Դիվանագիտական ներկայացուցչությունները երբեք չեն թիրախավորվել Ռուսաստանի զինված ուժերի կողմից։
Կատարի դիվանագիտական ներկայացուցչության մոտակայքում նաև նշանակված թիրախներ չեն եղել, ինչը վկայում է այն մասին, որ Ուկրաինայի ՀՕՊ համակարգը խափանվել է, ինչը հանգեցրել է դեսպանատան շենքի վնասմանը։
Ռուսաստանը Կատարի Պետությունը դիտարկում է որպես առաջնահերթ գործընկեր և բարեկամ երկիր»,- ասվում է հաղորդագրությունում։