Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6000 շենք, առանց ջեռուցման է մնացել մայրաքաղաքի կարևորագույն ենթակառուցվածքներին հասցված վնասի պատճառով, որը առաջացել է ռուսական զանգվածային հարձակման հետևանքով։
Քաղաքապետը կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու համար։
Նա հավելել է, որ Կիևի վրա գիշերային հարձակումն ամենացավոտն է եղել կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածների ընթացքում։
Ուկրաինական զլմ-ները հաղորդում են նաև, որ մայրաքաղաքում ջուրը հեռացվում է շենքերի ջեռուցման համակարգերից՝ խողովակների պայթելը կանխելու համար։
Սա անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ խողովակների և ռադիատորների զգալի վնասից խուսափելու համար։