Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկոյան ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի գլխավոր մարտավարությունը կայանում է քաղաքներն ամբողջությամբ «անջատելու» փորձերում։
«Հիմնական նպատակը քաղաքների լիակատար «անջատումն» է։ Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքային վարչակազմ հասկանա թշնամու այս նպատակն ու պատրաստվի դրան հակազդելուն»,- ընդգծել է Զելենսկին։
Նա նաև հայտնել է, որ ներկայումս Ուկրաինայում արված բոլոր ջանքերը կենտրոնացած են ռուսական հարձակումներից տուժած քաղաքներում կյանքի ապահովման համակարգի՝ հատկապես էլեկտրաէներգիայի արագ վերականգնման վրա։ Զելենսկին հավելել է, որ գործում է առավելագույն ուժերի և ռեսուրսների կիրառություն, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվեն էներգամատակարարումները։
Աշխատանքներ իրականացվում են տարբեր մարզերում, ներառյալ՝ Կիևում ու նրա շրջակայքում, ինչպես նաև Դնեպրի, Լվովի, Կիրովոգրադի, Չերկասիի, Օդեսայի, Սումիի, Չեռնիգովի և Խարկովի մարզերում։
«Ռուսներն անտարբեր չեն եղանակի հանդեպ՝ ցրտահարությունից օգտվելով, նրանք փորձում են ավելի շատ մեր էներգետիկ օբյեկտներ վնասել։ Ակնհայտ է, որ նրանք հարգում են միայն իրենց շահերը և Ամերիկային, ոչ թե միջազգային դիվանագիտությունը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հավելել է, որ ՌԴ-ն «Օրեշնիկով» ցուցադրական հարված է հասցվել ԵՄ սահմանի մոտ, ինչը նա հավասար մարտահրավեր է համարում Վարշավայի, Բուխարեստի և Բուդապեշտի համար: