Միջազգային

Ցուցարարները հույսեր են կապում Վաշինգտոնի հետ. Խամենեի

Ցուցարարները հույսեր են կապում Վաշինգտոնի հետ. Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին պետական հեռուստատեսությամբ հանդես է եկել իրանցի ժողովրդին ուղղված ուղերձով։

Ուղերձում նա կտրուկ քննադատել է ցուցարարներին՝ մեղադրելով նրանց ապակառուցողական գործունեության և արտաքին ուժերին միանալու մեջ։

Նա պնդել է, որ երեկ երեկոյան Թեհրանում և մի քանի այլ քաղաքներում «վանդալների խումբ» ոչնչացրել է իրենց երկրին պատկանող շենքերը՝ ձգտելով հաճոյանալ ԱՄՆ նախագահին։ 

«Այդ մարդիկ հույսերը կապում են Վաշինգտոնի հետ և գործում են Իրանին վնասելու համար։ Եթե կարող է(Թրամփը), թող նախ զբաղվի իր երկրի գործերով. այնտեղ արդեն տեղի են ունենում տարբեր միջադեպեր», - ասել է Իրանի առաջնորդը։

Նա նաև կանխատեսել է, որ Թրամփի իշխանությունը կտապալվի։

Ըստ նրա՝ ամբարտավան և բռնապետ կառավարիչները սովորաբար տապալվում են իրենց ամբարտավանության գագաթնակետին։

«Ինչ վերաբերում է այն մարդուն, որը նստած է այնտեղ՝ ամբարտավանությամբ և ինքնագոհությամբ, դատելով ամբողջ աշխարհին, նա պետք է իմանա, որպես կանոն, բռնապետներն ու ամբարտավան տերությունները, ինչպիսիք են փարավոնը, Նիմրուդը, Ռեզա Խանը, Մոհամմադ Ռեզան և այլն, տապալվել են հենց այն ժամանակ, երբ գտնվում էին իրենց ամբարտավանության գագաթնակետին։ Նա նույնպես տապալվելու է», - հայտարարել է Խամենեին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական