Իրանի վերջին շահ Ռեզա Փահլավին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով աջակցել Իրանի ժողովրդին։
Հիշեցնելով երեկ երեկոյան փողոցներում պայքարող Իրանի միլիոնավոր քաղաքացիներին՝ Փահլավին ընդգծել է, որ այժմ նրանք բախվում են ոչ միայն կրակոցների, այլ նաև համապարփակ հաղորդակցման արգելափակման՝ առանց ինտերնետի և հեռախոսների։ Փահլավին այս արգելափակման հետևանքով լուրջ մտավախություն ունի, որ իշխանությունները պատրաստվում են հետագա բռնություն կիրառել՝ օգտագործելով այդ արգելափակումը, որպեսզի սպանեն երիտասարդ ցուցարարներին։
Իրանի վերջին շահը կոչ է արել ժողովրդին շարունակել պայքարը, սակայն զգուշացրել է, որ ժամանակը շատ կարևոր է։
«Ժողովուրդը կրկին դուրս կգա փողոցներ մեկ ժամից, և ժամանակն է, որ միջազգային հանրությունը, հատկապես ԱՄՆ-ն, աջակցեն նրանց պայքարին»,- նշել է նա իր հայտարարությունում։
Նա նաև ընդգծել է, որ Թրամփի սպառնալիքը Իրանի իշխանություններին պահել է որոշակի սահմաններում՝ այդպիսով թույլ չտալով ճնշում գործադրել ցուցարարների վրա։ Փահլավին դիմել է Թրամփին՝ պատրաստ լինել միջամտել և աջակցել Իրանի ժողովրդին։
«Դուք ապացուցել եք, որ դուք խաղաղության մարդ եք և ձեր խոսքի տերը։ Խնդրում եմ պատրաստ եղեք միջամտել՝ օգնելու Իրանի ժողովրդին»,- ավելացրել է նա։