ՌԴ զինված ուժերը հունվարի 9-ի գիշերը կրկին զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ։ Այդ մասին սոցցանցերում հայտնել են Կիևի քաղաքային պետական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն և քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքների օբյեկտներ, կան զոհեր և վիրավորներ։
«Ներկայումս հայտնի է 4 զոհի մասին։ Վիրավորվել է 19 մարդ։ Նրանցից 14-ին բժիշկները հոսպիտալացրել են, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում։ Զոհվածների թվում կա մեկ բուժաշխատող, վիրավորվել է չորս բուժաշխատող»,– նշել է Կլիչկոն։
Արձանագրվել են կրիտիկական ենթակառուցվածքների վնասներ։ Քաղաքի որոշ շրջաններում խափանումներ կան էլեկտրամատակարարման և ջրամատակարարման հետ։