Միջազգային

ԱՄՆ-ում միգրացիոն ոստիկանության կողմից սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել

ԱՄՆ-ում միգրացիոն ոստիկանության կողմից սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել

ԱՄՆ-ի մաքսային և միգրացիոն ոստիկանության (ICE) աշխատակիցները վերջին օրերին միջադեպի կիզակետում են հայտնվել. Մինեսոտա նահանգի Մինեապոլիս և Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքներում նրանք կրակոց են արձակել քաղաքացիների ուղղությամբ։

Այս միջադեպերը, մասնավորապես, Մինեապոլիսում 37-ամյա կնոջ սպանությունը, հանգեցրել են հազարավոր մարդկանց բողոքի ակցիաների Մինեապոլիսում, ինչպես նաև Նյու Յորքում, Չիկագոյում, Սիեթլում, Ֆինիքսում, Օրլանդոյում և Կոլումբուսում։

Մինեապոլիսում չորեքշաբթի օրը ICE-ի աշխատակիցը կրակել է 37-ամյա կնոջ՝ ԱՄՆ քաղաքացի Ռենե Նիկոլ Գուդիի ուղղությամբ, սպանելով նրան։ Ինչպես պնդում են դաշնային իշխանությունները, նա մեքենայով փորձել է հարվածել ոստիկաններին, և իրավապահները գործել են ըստ անհրաժետության։

Ներքին անվտանգության նախարարությունը միջադեպը որակել է որպես «ներքին ահաբեկչություն», իսկ կրակոցները՝ ինքնապաշտպանություն։

Մինչդեռ տեղական իշխանությունները և բողոքի մասնակիցները հակառակ վարկած են ներկայացնում՝ պնդելով, որ կինը զբաղվել է համայնքի օգնությամբ։

Հինգշաբթի օրն էլ Պորտլենդում ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցները կրակել են տրանսպորտային միջոցի վրա՝ վիրավորելով տղամարդու և կնոջ։ Նախարարությունը պնդում է, որ վարորդը մեքենան օգտագործել է որպես զենք, իսկ կրակոցները եղել են ինքնապաշտպանություն։

Տուժածների վիճակի մասին տեղեկություններ չկան, և միջադեպը հետաքննում է FBI-ն։

Այս միջադեպերը տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Մինեապոլիսի շրջանում 2000 դաշնային ոստիկանների տեղակայման ֆոնին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Մինեապոլիսի միջադեպը անվանել է «ողբերգություն», բայց պաշտպանել է ոստիկանի գործողությունները՝ պնդելով, որ կինը խախտել է օրենքը և սպառնալիք է ներկայացրել։ Վենսը նաև սոցցանցերում քննադատել է դեմոկրատներին՝ հիշեցնելով 2020 թվականի անկարգությունները Մինեապոլիսում՝ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Նա մեղադրել է իրավապահներին չաջակցելու մեջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական