Միջազգային

ՌԴ-ն պաշտոնապես հաստատել է՝ Ուկրաինային հարվածել են «Օրեշնիկ» զենքով

ՌԴ-ն պաշտոնապես հաստատել է՝ Ուկրաինային հարվածել են «Օրեշնիկ» զենքով

ՌՌ ՊՆ-ն հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը ի պատասխան Կիևի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման՝ զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի կրիտիկական օբյեկտներին, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության շարժական հրթիռային համալիրով։

«Այսօր գիշեր ի պատասխան Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա կիևյան ռեժիմի՝ 2025թ. դեկտեմբերի 29-ի ահաբեկչական հարձակման, Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի տարածքում գտնվող կրիտիկական օբյեկտներին հասցրել են զանգվածային հարված հեռահար բարձր ճշգրտության զենքով՝ ցամաքային և ծովային բազավորմամբ, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության շարժական հրթիռային համալիրով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով»,– հայտնել են նախարարությունից։

Նախարարությունում նշել են նաև. «Հարվածի են ենթարկվել անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտները, որոնք օգտագործվել են ահաբեկչական հարձակման ժամանակ, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական