Սիրիայի կառավարության կողմից Հալեպի կենտրոնում իրականացվող գործողություններից հետո, Շեյխ Մաքսուդ թաղամասում ամրացած YPG/SDG կազմակերպության անդամները կուղարկվեն Եփրատ գետի արևելք։ Այս մասին ակտիվ հաղորդագրություններ են տարածում թուրքական զլմ-ները։
Լերմունի խաչմերուկ են ժամանել տասնյակ ավտոբուսներ, որոնք խմբի անդամներին տեղափոխում են Սիրիայի դեմոկրատական ուժերի(YPG/SDG) կողմից օկուպացված հյուսիս-արևելք։
Ավտոբուսները տարբեր ուղղություններից մտնում են Շեյխ Մաքսուդ թաղամաս։ Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին թեթև զենք կրող զինյալները կտեղավորվեն մեքենաների մեջ և կուղարկվեն «տարհանման» գործընթացի շրջանակներում։
Հաղորդվում է, որ այս գործընթացի ավարտից հետո Հալեպի կենտրոնը կմաքրվի կազմակերպության ներկայությունից, որը այնտեղ արմատներ է գցել Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։