Իրանական ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման ֆոնին Թեհրանում արդեն մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են։ Դոլարի փոխարժեքը, որ գերազանցել է 140 հազար թումանը, ինչպես նաև գործարարների վրա աճող ճնշումը, հանգեցրել են շարունակական բողոքի ակցիաների։
Radar Armenia-ի հետ զրույցում արևելագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ գործողությունների դինամիկան առանձին օրերի ընթացքում տարբեր արդյունքներ է դրսևորում։
«Այս պահի դրությամբ բողոքի գործողությունները շարունակվում են և առաժմ ունեն շարունակվելու միտում»,-շեշտեց Արմեն Պետրոսյանը։
Արևելագետի խոսքով՝ իշխանությունների կողմից իրավիճակն այս պահին կառավարելի է, բայց նկատվում է, որ ուժի կիրառման դեպքերն ավելանում են, և պրոցեսի հետ կապված վտանգը մեծանում է։
Մանրամասները՝ տեսանյութում: