Միջազգային

ԱՄՆ-ն հեռանում է դաշնակիցներից. Մակրոն

ԱՄՆ-ն հեռանում է դաշնակիցներից. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, որ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն «ազատվում է միջազգային կանոններից» և «աստիճանաբար հեռանում» իր որոշ դաշնակիցներից։

«Բազմակողմ ինստիտուտները գործում են ավելի ու ավելի քիչ արդյունավետ», - ասել է Մակրոնը Ֆրանսիայի դեսպաններին ուղղված իր ամենամյա ելույթում, հաղորդում է AFP-ն։

«Մենք ապրում ենք մեծ տերությունների աշխարհում, որտեղ իրական գայթակղություն կա բաժանելու աշխարհը»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական